ԱՆ նախարարի տեղակալը շրջայց է կատարել Շիրակի մարզում

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ նախարարի տեղակալը հանդիպել է մարզի առաջնային օղակի պատասխանատուներին։ Տնօրենների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առաջնային օղակի աշխատանքներում նախատեսվող նոր իրականացվող ծրագրերն ու փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում իրականացվող նորարարությունների կարևորությանը։

Արտակ Ջումայանի գնահատմամբ իրականացվող փոխոխությունները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների առողջապահական ծառայությունների մատչելիությունը, քանզի պոլիկլինիկաներում նախատեսվող բարեփոխումների արդյունքում մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալը կմեծանա։

Ներկայացվել է առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու, առաջնային օղակում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև հիվանդների հերթագրումը «ԱրՄեդ» համակարգում կատարելու, պացիենտի ամբուլատոր քարտի էլեկտրոնային դառնալու մոտեցումները։

Քննարկումից հետո նախարարի տեղակալը մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ, մասնավորապես եղել Ախուրյանի մոր և մանկան առողջության և Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում։

Շրջայցերի ընթացում անդրադարձ է կատարվել մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կենտրոններում առկա անելիքներին։