«Համերով» վրաերթի ենթարկվածը ոստիկան է
Հասարակություն
11.02.2023 | 01:26Այսօր Երևանի կենտրոնում վրաերթի ենթարկված քաղաքացին ոստիկան է: Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս դիմել է բուժօգնության. վնասվածքներ չունի:
Նշենք, որ, Factor.am-ի տեղեկություններով, Հանրապետության հրապարակում կրակոցներ արձակած տղամարդը Ա. Ս-ն է։ Վերջինս, «Համմեր» մակնիշի ավտոմեքենան փակուղում կանգնեցնելուց հետո դիմել է փախուստի։ Ոստիկանները շարունակում են նրան գտնելու ուղղությամբ աշխատանքները։