Մանվել Գրիգորյանի աջակիցներն ավտոերթ իրականացրեցին դեպի դատարան
Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումն այսօր քննվելու է դատարանում:
Այս մասին ԱԱԾ շենքի մոտ երթ իրականացնելիս հայտարարեցին բողոքի ակցիայի կազմակերպիչներն ՝ ավտոերթ իրականացնելով դեպի դատարան:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը: