Արմավիրի մարզպետարանում սպասում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներին
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր անդրադարձել է Էջմիածնում կատարվող զարգացումներին: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եղել է մարզպետարանում և քննարկել են վերջին իրադարձությունները: Մարզպետը նաև հավելել է, որ մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաև քաղաքապետի հրաժարականը պահանջողներին, որ միասին գտնենք խնդրի օպտիմալ լուծումը։