Մեզնից պահանջում են այլ գործողություններ. անհանդուրժելի է բիզնեսին զուգահեռ պետական պաշտոն զբաղեցնելը․ Հայկուհի Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց կոռուպցիայի մասին` հիշեցնելով, որ օրեր առաջ հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը այս ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել:

Կառավարության նիստին հրավիրվել էին «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քննարկելու, թե որն է այս հետընթացի պատճառը:
Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ իրենց համադրումների շրջանակներում հետաքրքիր միտում է նկատվել:

«2018 թվականից հետո իրականացված հարցումները քաղաքացիների շրջանում կոռուպցիայի ընկալման մասով վեր են հանում մի հետաքրքիր խնդիր: Կոռուպցիայի որական ընկալումը փոփոխության է ենթարկվել նաև քաղաքացիների շրջանում: Եթե, օրինակ, նախկինում, հարցման արդյունքներով, քաղաքացիները որպես կոռուպցիա դիտարկում էին կաշառքը, հիմա կաշառքը՝ որպես կոռուպցիոն դրսևորում, էականորեն զիջել է այնպիսի ընկալման, ինչպիսին հովանավորչություն է:

Քաղաքացիների պահանջատիրությունն իսկապես հենց լավ և արդյունավետ կառավարման նկատմամբ մեծացել է, ինչը ենթադրում է, որ արդեն որակական առումով մեզնից պահանջվում են այլ տեսակի գործողություններ: Բիզնեսի սերտաճման հետ հանրային տեսանկյունից անհանդուրժելի է բիզնես և պետական պաշտոն զբաղեցնելու համադրությունը:

Այս տեսակի երևույթներ քաղաքացիական ընկալման շրջանակներում նախկինում չեն եղել, և սա որակական տեսանկյունից արդեն կոռուպցիայի դեմ պայքարի նոր ուղղություն է և նոր որակական պահանջներ է առաջադրում: Սա նշանակում է, որ առաջիկա ռազմավարության շրջանակներում մենք պիտի ավելի շատ շեշտադրումներ ունենանք ինստիտուցիոնալ համակարգերի նկատմամբ և կարողանանք փոխզսպումների և հակակշիռների բալանսն ապահովել»,- նշեց Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։