Չկա առաջընթաց. Փաշինյանը` կոռուպցիայի դեմ պայքարի ԹԻՀԿ֊ի զեկույցի մասին

Լուրեր

16.01.2026 | 11:40
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը կասեցրել է 800 մահապատիժ, նաև զգուշացրել՝ բոլոր տարբերակները բաց են մնում
16.01.2026 | 11:38
Անթալիա․ Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակիչում է
16.01.2026 | 11:26
Չեմ ցանկանում հազարավոր ազգակից եղբայրներ կտրված ապրեն մեր հայրենիքից․ Հայկ Սարգսյանը նոր նախագիծ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 11:17
Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին արձագանքել է Թրամփին
16.01.2026 | 11:09
Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
16.01.2026 | 10:47
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.01.2026 | 10:44
Մաչադոն Թրամփին է նվիրել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը․ Նոբելյան կենտրոնն արձագանքել է
16.01.2026 | 10:32
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում
16.01.2026 | 10:17
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.01.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 16-ի դրությամբ
16.01.2026 | 09:45
Հրդեհ տանը․ տուժածներ չկան
16.01.2026 | 09:26
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց կոռուպցիայի մասին` հիշեցնելով, որ օրեր առաջ հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության զեկույցը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիայի ընկալման ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել:

Կառավարության նիստին հրավիրվել էին «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քննարկելու, թե որն է այս հետընթացի պատճառը:

«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար, որովհետև հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց գրանցելու հստակ նպատակադրում ունենք և մինչև 2026 թվականը որոշակի ծրագրերի, գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ բացարձակապես անընդունելի է նման հետընթացը և առաջընթացի բացակայությունը․ «Այս կոնկրետ իրավիճակը շատ խոր պետք է ուսումնասիրվի հակակոռուպցիոն մեր քաղաքականության ռազմավարության տեսակետից, և պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվել:

Մենք պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց նաև պիտի ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների»:

Մանրամասները՝ տեսանյութում։