«Թուրքիայի վերաբերմունքը, իհարկե, թշնամական է․ բա ի՞նչ անենք․ խնդիրը պետք է լուծենք մեր յորղանի գյորա». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստում իր ելույթում այսօր անդրադարձավ ընդդիմադիրների քննադատություններին, թե ինչու է Հայաստանը օգնություն տրամադրում Թուրքիանին։

«Ձեզ թույլ չեք տալիս ասել, թե ինչո՞ւ եք ցավակցել, որովհետև հասկանում եք, որ 10 հազար զոհ քաղաքացիական բնակչության մեջ, և այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել, թե դա ինչ է, ուղղակի մարդկային առումով մենք հայ ենք, քրիստոնյա ենք, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։ Ամբողջ աշխարհն է ցավակցում, նույնիսկ Կիպրոսի ԱԺ նախագահն է ցավակցել է, և օգնություն են ուղարկել։ Դուք գիտեք, որ Կիպրոսի ընկալմամբ՝ Թուրքիան իրենց երկրի կեսը գրավել է։

Երբ որ դուք ասում եք՝ Թուրքիան թշնամի է՞, թե՞ թշնամի չէ։ Երեկ պարոն Ռուբինյանն ասաց՝ իհարկե, այնն գործողությունները ու իրավիճակը, որը կա, դա թշնամական վերաբերմունք է։ Լավ, բա ի՞նչ անենք։ Ստամբուլը արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մենք մեր գլուխը գովալով, ձև անելով, որ դե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, գիտե՞ք մենք մնացածից ինչքան լավն ենք․ տեսանք ուր բերեց էս փիլիսոփայությունը։ 

Լավ, ընդունում եմ, իհարկե, թշնամական է, երկրորդ կարծիք չի կարող լինել։ Բա ի՞նչ անենք, հավաքվենք, գնանք հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞, ուզում եմ հասկանալ՝ ձեր տարբերակը ո՞րն է։

Երբ որ դու ունես խնդիր, դու խնդիրը պետք է լուծես։ Հիմա մեր նպատակն էդ խնդիրը լուծելն է՝ մեր յորղանի գյորա, մեր էսօրվա իրավիճակից ելնելով․․․

Կա գոյություն ունեցող իրավիճակ, որի հետ պետք է մերվել և գնալ առաջ, երկիրը տանել առաջ»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։