Արցախցի´ գործընկերներ, ձեզ տե´ղն է․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

«Կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովուրդների շահերին հակասող հայտարարությունների համար։ Բայց, իրականում, կուզեմ նաև անկեղծ ասել՝ ձեզ տեղն է, հատկապես, իշխանական խմբակցություննե՛ր, սիրելի՛ եղբայրներ, քույրեր, ձեզ տեղն է»,- ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից դիմելով Արցախի ԱԺ 5 խմբակցությունների պատգամավորներին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Քանի տարի ասում էինք, որ ՀՀ իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող, հակառակն անող ուժ է: Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող էիք փոխել, տեսաք՝ չեք փոխում»,-ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը հիմա հրաժարվում է ասել, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար, բայց 2020 թվականի հուլիսին Ազգային ռազմավարության մեջ գրել է այլ բան։ «․․․Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները․․․»,- մեջբերեց պատգամավորը։

«Շատ խոսվեց՝ արժեր օգնություն ուղարկել Թուրքիա ու հիշում են 1999, 2008-9 թվականերին։ Ախր 1999 թվականին, 2008 թվականին Թուրքիան գլուխը մի փոքր որ բարձրացնում էր, Արցախի հարցով մի բառ ասում էր, Հայաստանից գլխին տալիս էին, ստանում էր հայկական դիվանագիտության հակազդեցությունը։ Հազար հատ հայտարարություն էր լինում։

Բերեցին բերեցին, այդպես գովելով, լռելով, չարձագանքելով մտցրեցին տարածաշրջան, որտեղից այսօր էլ դուրս հանել չեն կարողանում։

1999 թվականի Թուրքիան բերում եք, 2020 թվականի պատերազմի ընթացքում ամբողջական մասնակցություն ուենցած Թուրքիայի հետ համեմատո՞ւմ եք, նո՞ւյնն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։