Քննարկվել է Չեխիայում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Լուրեր

14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չեխիայի միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձևավորված, որն ընդլայնելու մեծ ներուժ ունի։

Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստան գալու առաջին օրվանից ցանկություն ուներ հանդիպելու կառավարության ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է ԲՏԱ նախարարության արագ արձագանքից ։ Դեսպանը նաև հայտնել է, որ հասցրել է ծանոթանալ և պատկերացում կազմել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, առանձնապես տպավորված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, տեղյակ է հայ ինժեներների բարձր որակավորումների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, ինժեներական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու, Չեխիայի Հանրապետությունում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունները։

Ռոբերտ Խաչատրյանը և Պետր Պիրունչիկը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել առավելագույնս ընդլայնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակները։