Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թիվն աճում է․ փլատակների տակ մնացածներ կան

Լուրեր

20.04.2026 | 19:26
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած
20.04.2026 | 19:13
Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին
20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի 10 քաղաքներում երկրաշարժերի հետևանքով հայ համայնքի շրջանում զոհերի թիվն աճում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Մալաթիայում երեք զոհվածի մասին, որոնք նույն ընտանիքի անդամներ են։

Արևելք պարբերականն էլ հայտնում է, որ զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը։ Լուրը հայտնել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը։ Նա նախօրեին նաև հայտնել էր, որ տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսն ու նրա ամուսինը մնացել են փլատակների տակ, նրանցից, ինչպես նաև փլատակների տակ մնացած մի շարք այլ հայ ընտանիքներից դեռևս լուր չկա:

Հայազգի լրագրող Արիս Նալճըն իր հերթին է հայտնել Իսկենդերուն քաղաքում փլատակների տակ մնացած հայերի մասին։

«Արմիկ Բալըքյան, Մեսրոպ Բալըքյան, Թշխուն Բալըքյան, լուր չկա։ Ով տեղյակ է, խնդրում եմ ինձ հայտնի»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան