Վարույթն իրականացնող մարմինն արդյոք այլ վարկած քննո՞ւմ է. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արդյո՞ք այս ողբերգությունը նաև ոչ ֆորմալ ինստիտուտների գոյության հետևանք չէ։ Վարույթն իրականացնող մարմինն իսկապե՞ս բացառում է դիվերսիան։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել այդ կացարանում դեպքին նախորդող ժամանակահատվածում։ Սրանք շատ կարևոր հարցեր են․ հետամուտ ենք լինելու՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, զինվորների և սպաների միջև լարվածություն է եղել, թե ոչ, ենթադրյալ լարվածության, երեխաների պարտականությունների և այս ողբերգության միջև պատճառահետևանքային կապ կա, թե ոչ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Հրդեհն իսկապե՞ս պաշտոնական անփութության և հակահրդեհային կանոնները խախտելու հետևանք է, թե՞ ավելի ծանր հանցագործությունը թաքցնելու միջոց։ Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, մենք չենք կարող փարատել զոհվածների հարազատների և հասարակության կասկածանքն ու մտահոգությունները։ Պետք է պատշաճ պարզաբանումներ ներկայացվեն։

Ի՞նչ է նշանակում, որ դեպքից մեկ օր հետո բարձրաստիճան սպայի կողմից հանրությանը ներկայացվում է մի տեղեկություն, 17 օր հետո հերքվում է այն՝ ասելով՝ նա այլ ընկալում, այլ տեղեկատվություն է ունեցել,- նշեց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ այս ամենը փնթի և անարդյունավետ կառավարման հետևանք է»։

Մանրամասները՝ տեսանյութում։