Դեպքից 17 օր անց միայն զինդատախազությունը նոր տեղեկություն հայտնեց` հերքելով ՓԾ գնդապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի՝ որպես մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ։

«Դեպքից մեկ օր անց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՓԾ գնդապետի հայտարարությունը լույս է սփռում այս գործի վրա։ Արսեն Սարոյանը տառացիորեն հայտարարել է․ «Զոհված զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց»։

Համադրելով այս տեղեկատվությունը և տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով դեպքի վայրում և ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դիրքը, ճաղավանդակները, կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը։
Զինվորները եղել են մահճակալներին պառկած՝ անգիտակից վիճակում, կամ արդեն իսկ կենդանի չեն եղել, հակառակ դեպքում ինչպես կարող է դուրս գալու միջոցներ չձեռարկեին կամ ողջ մնացած 6 հոգին, ինչու չեն արթնացրել քնած զինվորներին։

Փրկարար ծառայության գնդապետի հայատարությունից օրեր անց Հանրային հեռուստանկերության եթերում զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետի կողմից հայտարարվում է, որ 15 զոհվածներից 14-ի դիերը հայտնաբերվել են ոչ թե մահճակալների վրա, այլ ննջարանի տարբեր հատվածներում, իսկ 1-ի դին՝ նախասրահում։

Այսինքն՝ դատախազությունը դեպքից 17 օր անց միայն տրամագծորեն տարբերվող ու հակասող տեղեկություն է դնում շրջանառության մեջ, ինչը էապես մեծացնում է այս գործի նկատմամբ տուժողների թերահավատությունը։
Եթե նույն օրը գիտեիք, թե զինվորների դիերը որտեղ են եղել, ապա ինչու է ՓԾ գնդապետը նման տեղեկատվություն հաղորդում և ինչու միանգամից չեք շտկել կամ հերքել գնդապեի հայտնած տեղեկությունը։

Ստացվում է, որ հանրությանը հաղորդվում է խեղաթյուրված տեղեկատվություն»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։