Ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ զինվորները կա´մ անգիտակից են եղել, կա´մ արդեն մահացած. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին, ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կա՛մ արդեն կենդանի չեն եղել, կա՛մ առնվազն անգիտակից են եղել: Իսկ հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշդրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում:
Ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսևորած հրապարակային հակասական, ոչ պրոֆեսիոնալ ու հակաօրինական վարքագիծը, դվել են այդ հիմքերը»,- նշեց փաստաբանը:

Նա հավելեց, որ դեպքից հետո կառավարության նիստից տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս միաժամանակ և՛ մեղադրողի, և՛ դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ հանրությանը ներկայացնելով ողբերգական ինչ-որ վարկած:

«ՀՀ վարչապետը, անկախ անձից, որևէ իրավասություն չունի որևէ քրեական վարույթի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելու, որևէ տեղեկություն կամ վարկած շրջանառության մեջ դնելու, բացատրություններ ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու»,- նշեց Նորիկյանը: Փաստաբանի դիտարկմամբ՝  դա սահմանադրական կոպտագույն խախտում է։

Մանրամասները՝ տեսանյութում։