Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, խոսել նաև ՀՀ-ում ԵՄ առաքելությունից

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը դեպի Լեռնային Ղարաբաղ, գրում է AP-ն։

Նա լրագրողներին ասել է, որ մարդասիրական իրավիճակի սրումը անհրաժեշտ է դարձնում «շրջափակման անհապաղ դադարեցումը»:

«Սուպերմարկետների դարակները գրեթե դատարկ են, դեղորայքը պակասում է… ընտանիքի անդամները մնացել են Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ իրենց սիրելիների մոտ, դպրոցականները ստիպված են սառչել այս ցածր ջերմաստիճանում, քանի որ էներգիայի մատակարարումը դադարեցված է», – ասել է Բերբոքը:

Նա նաև խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության մասին ու նշել է, որ առաքելության նպատակն է ապահովել «ավելի կայունություն և առաջին հերթին վստահություն» անկայուն տարածաշրջանում։ Սա ներառում է արտակարգ իրավիճակների թեժ գծերի ստեղծում ազգային և տեղական իշխանությունների միջև:

«Վերջին տարիներին մենք ստիպված ենք եղել տեսնել, որ ցանկացած փոքրիկ կայծ կարող է հանգեցնել տարածքում հրդեհի. հուսալի կապի ուղիները նվազեցնում են այդ ռիսկը», – ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Գերմանիան որպես առաքելության ղեկավար համակարգելու է այն տեղական ոստիկանության և քաղաքացիական փորձագետների հետ:

Էմմա Չոբանյան