էրդողանը Թուրքիայի 10 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի տասը նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից։ Հիշեցնենք, որ ցնցումների էպիկենտրոնը Քահրամանմարաշ նահանգն է։

Էրդողանը հայտնել է, որ վերջին տվյալներով՝ երկրաշարժից զոհվել է 3,549 մարդ, 22,168 վիրավոր կա, փլատակների տակից հաջողվել է փրկել ավելի քան 8,000 մարդու։

«Մենք կանգնած ենք ամենամեծ աղետներից մեկի առաջ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել են պետական ​​բոլոր կառույցները, անձնակազմերը և տեխնիկան։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ երկրաշարժի գոտի է ուղարկվել 54,000 վրան, 102,000 մահճակալ և առաջին անհրաժեշտության իրեր։

Էրդողանի խոսքով՝ աղետի գոտում արդեն աշխատում է 53,317 փրկարար։ Նրանց թիվն օրեցօր ավելանում է Թուրքիայից և այլ երկրներից ժամանած թիմերի շնորհիվ։

Թուրքիայի նախագահը նաև համերաշխության կոչ է արել։

«Մենք տեսնում ենք կեղծիքների և ապատեղեկատվության միջոցով հասարակության մեջ պառակտում ստեղծելու փորձեր։ Ամեն ինչի համար ժամանակին պատասխան կստանանք»,- հայտարարել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան