«Իմ ձեռքերի մեջ էր, ասեց՝ մրսում եմ». վկան որդեկորույս հորը փոխանցեց տղայի վերջին խոսքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Նիստերի դահլիճում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած
այն զինծառայողների հարազատները, որոնց զովելու կամ անհետ կորելու հանգամանքը կապվում է հրամանատար Իշխան Վահանյանի գործողությունների հետ։

«Իմ ձեռքերի մեջ էր, ասեց՝ մրսում եմ, բուշլատով ծածկեցի․․․ »,-  դատարանում վկան՝ շարքային զինծառայող Կարեն Աբրահամյանը որդեկորույս հորը փոխանցեց որդու՝ Նարեկ Ղազարյանի վերջին խոսքերը։

Աբրահամյանը նշեց, որ երբ սարից իջել են գյուղ, իրենց հետ եղել են նաև վիրավորներ, այդ թվում նաև Նարեկ Սիրունյանը, Նարեկ Ղազարյանը։

«Ղազարյան Նարեկին ճանաչում եմ, ինքն իմ ձեռքերի մեջ է եղել։ Տան մեջ է մահացել, այդ ժամանակ ես տանն եմ եղել, կապույտ դարպասներով տուն էր։ Մի օր ենք մնացել այդ տան մեջ․․․ Նարեկի հորեղբորն եմ ասել, որ մահացել է»,- ասաց վկան։

Մանրամասները՝ տեսանյութում։