Մեր պատգամավորները ոչ լավ պայմաններում են նստում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Այն իշխանությունը, որի պաշտոնավարման ժամանակ 15 զինվոր ողջ-ողջ այրվել է, և նրանց զորանոցը եղել է կացարան, որտեղ հակահրդեհային կանոնների և անվտանգության հետ կապված խնդիրներ են եղել, բարոյական իրավունք ունի՞ որևէ անպետք զորամասի վաճառքի հարց քննարկել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց հարցերը ճիշտ ձևակերպել՝ հավելելով, որ «պատվերով համերգ» կատարող լրագրողները պետք է գիտակցեն, որ իրենք ևս պատասխանատվություն ունեն։

Ինչ վերաբերում է իշխանության բարոյականությանը՝ Սիմոնյանը նշեց․ «Դուք կարող եք գնահատական տալ ընտրությունների միջոցով»։

Անդրադառնալով Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Սիմոնյանը նշեց, որ զինվորական այդ կացարանը մշտական վայր չի եղել, ժամանակավոր աշխատանքային վայր է եղել զինվորների համար, դրա համար էլ հարմարեցված չի եղել։

«Այդ ահավոր դեպքը տեղի է ունեցել տարրական կանոնները չպահպանելու հետևանքով։ Եվ բորոր այն մարդիկ, ովքեր մեղավոր են, պատժվելու են, արդեն հարուցվել է քրեական գործ, և կան մեղադրյալներ»։

Հարցին՝ 20 քառակուսի մետր տարածքով սենյակում պատգամավորները կարո՞ղ են ԱԺ նիստ անել, Սիմոնյանը պատասխանեց․ «Նախևառաջ մեր պատգամավորները դրանից ոչ ավելի լավ պայմաններում են նստում․ մի փոքր սենյակում նստում են մեկ-երկու օգնականների հետ։ Երբ գնում ենք արտագնա նիստ անելու, հնարավոր է ավելի փոքր տարածքում նստենք։ ՔՊ վարչությունը փողոցում էլ է նիստ արել՝ աստիճանավանդկին նստած, հիմա էլ, եթե կարիք լինի, կանենք, մենք չենք զլանում։
Երկրորդ՝ մի՛ ստեղծեք այնպիսի տպավորություն, որ դա բանակի մշտական վիճակ է։ Այդ զինվորներն այյդտեղ ժամանակավոր աշխատանքներ են իրականացրել, դա եղել է տուն՝ ամեն ինչով ապահովված, բայց չեն պահպանվել տարրական անվտանգության կանոնները։ Ահավոր դեպք է տեղի ունեցել․․․ Մի՛ շահարկեք մարդկանց ցավը»։

Մանրամասները՝ տեսանյութում։