ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալություն կապակցությամբ և իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք շատ անհանգստացած ենք Բախտիյար Հաջիևի կալանքի կապակցությամբ և նրա առողջական խնդիրների մասին հաղորդումներով։ Մենք շարունակում ենք կոչ անել իշխանություններին՝ հնարավորինս շուտ ազատ արձակել նրան։ Մենք նաև կոչ ենք անում իշխանություններին՝ ազատ արձակել քաղբանտարկյալ համարվող մյուս բոլոր անձանց»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը։

Հավելենք, որ Հաջիևը ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։ Նույն օրը Խաթայի շրջանային դատարանը նրան կալանավորել է 1 ամիս 20 օրով։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն ազատ արձակել։ Դեկտեմբերի 28-ին նա դադարեցրել է հացադուլը՝ հասարակության և ընտանիքի անդամների համառ կոչերից հետո, սակայն հունվարի 9-ին վերսկսել է հացադուլը այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել է նրան ազատ արձակել։ Հունվարի 21-ին դատարանը ևս 1 ամսով երկարացրել է Հաջիևի կալանքը։ Նա 30 օր է՝ հացադուլի մեջ է։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Հաջիևին։

Էմմա Չոբանյան