Սեյրան Օհանյանը չէր կարող տեղյակ չլինել, լիազորագիր է տվել, որ Արմաշի զորամասն օտարեն․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին,  հետաքրքրվեց՝ արդյոք Սեյրան Օհանյանն իմացել է, որ գույքն օտարվում է նշված անձանց, որոնք փոխկապակցված են պաշտոնատար անձանց հետ,  Օհանյանը տեղեկացվա՞ծ է եղել 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ և իր գործղություններով արդյոք խանգարել կամ խրախուսել է, որպեսզի այդ գործարքը կայանա։

«Սեյրան Օհանյանը չէր կարող տեղյակ չլինել զորամասն օտարելու մասին, քանի որ երկու անգամ լիազորագիր է տվել նույն նոտարական գրասենյակում կայացված գործարքի համար,- պատասխանեց Գլխավոր դատախազը։- Օհանյանն արդյոք կարող էր տեղեկացված չլինել․ եթե չեմ սխալվում, ՊՆ-ն ունի իրավաբանական վարչություն, վստահ եմ, որ առնվազն իրավաբաններն այս ահազանգը հնչեցրած պետք է լինեն։ Ամեն դեպքում Սեյարն Օհանյանը չի հայտնել մեզ, որ ինքը տեղյակ չի եղել այդ մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։