Լիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Քաղաքականություն
07.02.2023 | 10:08Ս․թ․ փետրվարի 6-ին տեղի է ունեցել դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։