Ինչ իրավիճակ է Հալեպում ավերիչ երկրաշարժից հետո. պատմում է «Գանձասար»-ի խմբագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 403-ի, իսկ վիրավորներինը՝ 1,284-ի։ Մահացածներից երկուսն ազգության հայ մայր և որդի են։ Նշվում է, որ առավոտյան երկրաշարժից հետո 25 հետցնցում է գրանցվել։

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը Factor.am-ին փոխանցեց, որ չնայած Հալեպում խուճապային տրամադրությունները մեղմացել են, սակայն մտահոգությունն առկա է․ անկանխատեսելի հետցնցումներ են գրանցվում։

«Համարյա բոլորն իրենց բնակարաններից հեռացել են, հատկապես նրանք, որոնք բարձր հարկերում են բնակվում, և ապաստանել են հայկական տարբեր կենտրոններում։ Իրար մխիթարելով՝ փորձում են այս դժվար օրն անցկացնել»,- ասաց նա։

Պողիկյանի խոսքով՝ կան մի քանի տասնյակ վիրավորներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։ Վնասվել են հայկական մի շարք կառույցներ և եկեղեցիներ, որոնք վերանորոգման կարիք ունեն։

Սիրիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այն մարդկանց, որոնք բնակարաններ են կորցրել, պետությունը պարտավորվել է կեցության վայրեր հատկացնել, ինչպես նաև առողջական և հոգեբանական օգնություն տրամադրել։ Հայկական համայնքային կազմակերպությունները նույնպես հայտնել են, որ պատրաստ են ապաստան տրամադրել անօթևան քաղաքացիներին։

Զարմիկ Պողիկյանը նաև նշեց, որ համայնքը տնտեսական օգնության կարիք ունի, որպեսզի վնասները վերականգնվեն և մարդկանց անհրաժեշտ բժշկական պարագաններ տրամադրվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան