Ղազախստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
06.02.2023 | 19:50Երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանի հարավում, որոշ բնակավայրերում ցնցումները զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 19.02-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15.02-ին):
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ, ուժգնությունը՝ 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է զեկույցում։
Հաղորդվում է նաև, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Տարազ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ, Շիմքենթում՝ 2-3 բալ, Տեմիրլան գյուղում՝ 3 բալ։