Աննախադեպ իրավիճակ է՝ ՌԴ-ն վտարում է ինքն իրեն ՀՀ-ից․ անվտանգային այլընտրանք պիտի ձևավորենք՝ Արևմուտքի հետ գործակցելով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Այն, որ ՌԴ ԱԳ նախարարն ասում է, թե ՀՀ-ն Ադրբեջանի յոթ շրջաններն «օկուպացրել» էր, հետևաբար՝ ՀԱՊԿ-ի անդամներն Ադրբեջանի ագրեսիան չեն դատապարտել, ի՞նչ է նշանակում քաղաքական իմաստով։ Կարելի՞ է սա ադրբեջանական վերջին զավթումների փաստի արդարացում որակել, չէ՞ որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունում ամեն ինչ հստակ է՝ հարձակումը դաշինքի որևէ անդամի վրա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա, այնտեղ գրված չէ՝ դու էլ ուրիշի տարածքը չպիտի օկուպացնես կամ այլ բան։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է՝ Լավրովի այս պնդումն ամրապնդում է այն թեզը, որ ՌԴ-ն չի գործում կանոնադրությունների և միջազգային սկզբունքների համաձայն, այլ գործում է կուլիսային չգրված խաղի կանոնների շրջանակում․ «Նրանք դնում են մի կողմ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը և ասում են, որ Ադրբեջանն իրենցն է, Ալիևն իրենց մարդն է, ՀՀ-ն ինչ-որ բան, կարծես, լավ չի մեկնաբանում կամ ընկալում։ ՌԴ-ի ասածն է՝ իր թշնամին Արևմուտքն է, որի հետ այսօր հակամարտության մեջ է, իսկ Ալիևը թեև մի քիչ չարաճճի է, բայց ամեն դեպքում՝ իրենցն է, և կա նպատակ, որ ամբողջապես իրենցը լինի, որ ուղղվածությունը չթեքվի՝ այլ տեղ գնալով»։

Ըստ քաղաքագետի՝ Արևմուտքի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու նպատակով է, որ ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի լոյալությունն է փորձում պահել․ «Ըստ Կրեմլի՝ դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք չէ իրենց, բայց չեն կարող ՀՀ-ին աջակցել, նրա ակնկալիքները բավարարել, որովհետև դա կլինի ի հաշիվ Ադրբեջանի»։

Բայց փաստն այն է, որ ՀՀ-ի աշխարհագրությունն այնպիսին է, որ ոչ թե Շվեդիան կամ ԱՄՆ-ն են նրա թշնամին, որ ՌԴ-ն իր հակաարևմտյան ծրագրի իրագործման համատեքստում աջակցեր, այլ Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնցից կա մեծ անվտանգային սպառնալիք։ Երբ ՌԴ-ն հրաժարվում է ՀՀ-ի նկատմամբ ունեցած անվտանգային պարտավորություններից, ի՞նչ է մնում անելու ՀՀ-ին՝ բարձրացնել ձեռքերը և ենթարկվել կոտորածի՞, բնական չէ՞ր ԵՄ-ի դիտորդների գալը։ Արդյո՞ք այս ամենը ՌԴ-ում անալիզ չեն անում։ Էդգար Վարդանյանը վստահ է՝ այս պատկերը գիտեն ՌԴ-ում, բայց անում են այն, ինչ ցանկանում են։

«ՌԴ-ն չի ցանկանա, որ ՀՀ-ն նոր հակամարտության մեջ մտնի, Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմ սկսվի, որովհետև դա անվերահսկելի իրավիճակի կբերի ՌԴ-ի համար։ Ինչո՞ւ ինքը ռիսկի գնա։ Բայց մյուս կողմից էլ, կարծես, նրան ձեռնտու չէ, որ ամբողջությամբ լուծվեն բոլոր հարցերը, որովհետև հարց է ծագելու՝ ՌԴ-ի առաքելության իմաստը ո՞րն է։ Կոնֆլիկտի կառավարման առաքելությունն է փորձում ստանձնել ՌԴ-ն այսօր»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ այսօր աննախադեպ իրավիճակ է ստեղծված, երբ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն իրենք իրենց վտարում են ՀՀ-ից, և պաշտոնական Երևանը պարտավոր է անվտանգային այլընտրանքներ փնտրել ու գտնել՝ գործակցելով Արևմուտքի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան