Պուտինը պատգամավորներին թույլատրել է եկամուտների մասին տեղեկություններ չհրապարակել հանրային տիրույթում

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ կտա պատգամավորներին և սենատորներին բաց տիրույթում չհրապարակել իրենց եկամուտների մասին տեղեկությունները։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է «Մեդուզա»-ն։

Ռուս պատգամավորներն ու սենատորները կշարունակեն ներկայացնել իրենց եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, սակայն համացանցում կհրապարակվի միայն ընդհանրացված վիճակագրական տեղեկատվություն՝ առանց անձնական տվյալների։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից։

Օրենքի հեղինակներից Պետդումայի օրենսդրության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը հայտարարությունների հրապարակման կանոններում փոփոխությունները բացատրել է նրանով, որ «ոչ բոլորին [պատգամավորներին և սենատորներին] է հետաքրքրում, ոչ բոլորն են ուզում դա անել՝ ծուլանում են»։ Բացի այդ, ըստ նրա, ոչ բոլոր խորհրդարանականներն են ցանկանում «ցուցադրել իրենց եկամուտները»։

Կրեմլում հայտարարել են, որ հայտարարագրերի ներկայացման նոր ընթացակարգը չի ազդի կոռուպցիայի դեմ պայքարի վրա, քանի որ պատգամավորներն ու սենատորները կշարունակեն հաշվետվություններ ներկայացնել եկամուտների մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ «հատուկ ռազմական օպերացիայի պայմաններն իրենց առանձնահատկություններն են բերում»։

Տաթև Ֆռանգյան