ՌԴ Պետդումայում աշխատանքային խումբ կստեղծվի՝ ուսումնասիրելու երկրից հեռացած ռուսաստանցիների նկատմամբ միջոցների կիրառման հարցը

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդումայում աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ուսումնասիրելու Ռուսաստանից հեռացած քաղաքացիների նկատմամբ հնարավոր միջոցների կիրառումը, որոնք, ՌԴ իշխանությունների կարծիքով, հրապարակայնորեն վարկաբեկում են ռուսական բանակը և աջակցում Ուկրաինային։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ելենա Յամպոլսկայան, որն էլ գլխավորելու է խումբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հրավիրելու ենք բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք առնչվում են թե՛ հումանիտար, թե՛ անվտանգության ոլորտներին, արդեն կան օրենսդրության հնարավոր փոփոխությունների առաջարկներ, ինչպես նաև պարզ հարցեր ուժայիններին, Մշակույթի նախարարությանը, Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանը, թե ինչքանով են գործում արդեն  գոյություն ունեցող միջոցառումները»,- ասել է նա։

Յամպոլսկայայի խոսքով՝ խմբի առաջին հանդիպումը նախատեսված է փետրվարի կեսերին։ Այն առաջարկները, որոնք պատգամավորներն ամենաարդյունավետն են համարում, կուղարկեն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, իսկ եթե նա աջակցի, կպատրաստեն համապատասխան օրինագծերը։

Ավելի վաղ Վոլոդինն առաջարկել էր բռնագրավել այն ռուսաստանցիների ունեցվածքը, որոնք գտնվում են երկրից դուրս և վարկաբեկում են Ռուսաստանի զինված ուժերը։

Էմմա Չոբանյան