Թուրքիան երկրաշարժից հետո դադարեցրել է նավթի արտահանումը «Ջեյհան» տերմինալով
Քաղաքականություն
06.02.2023 | 15:00Թուրքիան այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո դադարեցրել է նավթի մատակարարումը «Ջեյհան» տերմինալով դեպի Միջերկրական ծովի ափ՝ որպես նախազգուշացական միջոց։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ մի պաշտոնյա, գրում է Bloomberg-ը։
Թուրքական պետական Botas օպերատորը նման որոշում է կայացրել այսօր առավոտյան։
Լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ խողովակաշարի վրա արտահոսք չի հայտնաբերվել։
«Ջեյհանը» կարևոր կենտրոն է Հյուսիսային Իրաքից և Ադրբեջանից նավթի վաճառքի համար: Նավահանգիստը հունվարին արտահանել է օրական ավելի քան 1 միլիոն բարել նավթ։
Էմմա Չոբանյան