Հռոմի պապը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ այս մասին կոթոլիկ քահանայապետն ասել է կիրակի՝ փետրվարի 5-ին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ես բաց եմ երկու նախագահների՝ Ուկրաինայի նախագահի և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու համար»,- խաղաղության քննարկման համար Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ հանդիպման հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ ասել է Ֆրանցիսկոս պապը։

Նրա խոսքով՝ Կիև չի մեկնել միայն այն պատճառով, որ հնարավորություն չի ունեցել նույն այցը կատարել Մոսկվա։

«Երկխոսություն եմ ունեցել, պատերազմի երկրորդ օրը գնացի Ռուսաստանի դեսպանատուն՝ ասելու, որ ուզում եմ գնալ Մոսկվա՝ Պուտինի հետ զրուցելու, քանի դեռ բանակցությունների համար փոքր պատուհան կա։ Այն ժամանակ նախարար Լավրովը պատասխանել էր, որ գնահատում է դա, բայց և ասել՝ «Կտեսնենք ավելի ուշ»»,- պատմել է Հռոմի պապը։

Ավելի վաղ 85-ամյա Ֆրանցիսկոսը բացատրել էր, որ Կիև և Մոսկվա մեկնելուն, ի թիվս այլ բաների, խոչընդոտում է նաև իր առողջական վիճակը։

Նշենք, որ Հռոմի պապը բազմիցս հայտնել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի ավարտի հույս հայտնել և համերաշխության կոչ արել ուկրաինացիներին։

Տաթև Ֆռանգյան