Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի դիտարկում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը

Լուրեր

18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
Բոլորը

Եվրամիության անդամ երկրները երբեք չեն դիտարկել և չեն դիտարկում իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը հակամարտությանը մասնակցելու համար։ Այս մասին իսպանական El País թերթին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով Կիև ինքնաթիռներ ուղարկելու մասին հարցին՝ դիվանագետն ասել է. «Կարծում եմ՝ մենք պետք է ամեն կերպ օգնենք Ուկրաինային` hաշվի առնելով ոչ մարտիկի կարգավիճակը, որում մենք ցանկանում ենք մնալ»։ Բորելը պարզաբանել է, որ դա նշանակում է համայնքի երկրների «ուղղակի չմասնակցություն» հակամարտությանը։ «Մենք ռազմատենչ կլինեինք, եթե զորքեր ուղարկեինք, մի բան, որը հաստատ օրակարգում չկա, երբեք չի եղել»,- վստահեցրել է Բորելը։

Բորելը չի ​​հստակեցրել, թե երբ են Ուկրաինային մատակարարվելու խոստացված արևմտյան տանկերը։ «Տանկերի համար պետք է ունենալ պատրաստված անձնակազմեր, – ասել է նա։-Նրանց ուսուցումն արդեն սկսվել է, նույնիսկ որպես ԵՄ ռազմական առաքելության մաս Լեհաստանում և այլոց Գերմանիայում ուսումնամարզական ճամբարներում: Դա նման չէ մեքենա վարել սովորելուն. պահանջում է շաբաթներ շատ մասնագիտացված վերապատրաստում»: