Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ի.-ն, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանելով հիշյալ կարգավիճակը, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը: Հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով Գ.Ի.-ն, 2022 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ն.Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հանդիպելով վերոնշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը` 12.900 ԱՄՆ դոլարը, նրան վստահեցրել է, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը հիշյալ գումարը կվերադարձնի մասնաբաժիններով:

Բացի այդ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2022թ. օգոստոս ամսին տեղեկանալով քաղաքացու կողմից երեք խողովակների ենթադրյալ գողության դեպքի և դրանց վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանդիպել է վերջինիս, որի ընթացքում նրանից ճշտումներ կատարելով հափշտակված առարկաների, դրանց քանակի, գտնվելու վայրի վերաբերյալ, վստահեցրել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը լուծելու մասին: Այնուհետև վերջինիս հայտնել է նաև, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ.Ի.-ն, 2022թ. սեպտեմբերի 21-ին իր անօրինական ազդեցության միջոցով ստանձնել է նաև երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը: 2022թ. սեպտեմբերի 20-ին, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ներկայացել է որպես Գ.Ի.-ի մտերիմ: Տեղյակ լինելով Գ.Ի.-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին՝ վիճաբանության մյուս մասնակիցն այդ պահին դադարեցրել է հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումները: Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին, Գ.Ի.-ի մտերիմը տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է վերջինիս: Նույն օրը՝ ժամը 00:25-ին, հանդիպում է տեղի ունեցել Գ.Ի.-ի և վերոնշյալ անձանց միջև, որի ընթացքում Գ.Ի.-ն, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը օգտագործելով, լուծել է առաջացած վեճը:

Պարզվել է նաև, որ, Գ.Ի.-ն, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2.300.000 ՀՀ դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած 53-ամյա տղամարդու օգտին լուծելու համար, 2022թ. հոկտեմբերի 25-ից սկսած զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել պարտք եղած գումարը՝ նպատակադրվելով հիշյալ գումարից ստանալ անօրինական օգուտ, իսկ դրանից 200.000 ՀՀ դրամը տրամադրել իր և 53-ամյա տղամարդու ընդհանուր ծանոթին: Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ վերջինիս և Գ.Ի.-ի միջև տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում վերջինս պարբերաբար սպառնացել է պարտապանին իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել նրա նկատմամբ, որի արդյունքում վերջինս 2022թ. նոյեմբերի 12-ին վերադարձրել է պարտք եղած գումարից 400.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 17-ին՝ 900.000 ՀՀ դրամ, որը, սակայն, Գ. Ի.-ն չի փոխանցել գումարի իրական պարտատիրոջը և որպես անօրինական օգուտ տնօրինել է անձամբ:

Գ. Ի.-ն և ներկայացված վերոնշյալ դրվագներից վերջինում նրան դիմած 53-ամյա տղամարդը ձերբակալվել են։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Ի.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 53-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Գ.Ի-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս անձի նկատմամբ՝ գրավը։

Վարույթի շրջանակներում Երևան քաղաքի և Արմավիր քաղաքի ավելի քան 10 հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է: