Սերժ Սարգսյանը թող բանավիճի՛ Լավրովի հետ․ ՌԴ-ի պլանը ԼՂ-ի տարածքների հանձնումն էր, խոսե՛ք․ Հարություն Մկրտչյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակաբար ակնարկում պաշտոնական Երևանին, որ ՀԱՊԿ-ի դիտորդները կարող են անհապաղ՝ մեկ-երկու օրվա ընթացքում տեղակայվել ՀՀ սահմաններին։ ՀՀ-ն կարո՞ղ է փոխել իր ընտրությունը, որ հօգուտ ԵՄ դիտորդների է կայացրել։ Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անհապաղ ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայելու սցենարից Լավրովը խոսում է այն պահին, երբ ՀՀ-ն արդեն համաձայնվել է ԵՄ դիտորդների տեղակայմանը․ «Պարոն Լավրովին կարող ենք մեկ հարց ուղղել՝ Դուք և Ձեր երկրի ղեկավարը տեղյակ չէի՞ք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին հարձակվել է ՀՀ-ի վրա, օկուպացրել է այդ տարածքը և շարունակում է զավթված պահել։ Այդ ընթացքում՝ ՀՀ իշխանություններն անկեղծ են գտնվել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ՝ դիմել էին նրանց, որպեսզի ՀՀ-ի հանդեպ պաշտպանական պարտավորությունների մեխանիզմներն աշխատեցնեն։ Ինչո՞ւ ժամանակին պարոն Լավրովը չէր խոսում դրա մասին, ինչո՞ւ Զասին գործուղեցին Հայաստան, որն արձանագրեց իրավիճակը, բայց չճանաչեցին ՀՀ-ի սուվերեն տարածքը, դեռ մի բան էլ փորձեցին Երևանից ստորագրություն կորզել ՀԱՊԿ-ի՝ երևանյան գագաթնաժողովի ժամանակ։ Շեղում են ՀՀ-ի ուշադրությունը, որ ռեգիոն չգործուղվեն ԵՄ-ի դիտորդներ»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան