Լավրովն Ադրբեջանի թեզը կրկնեց՝ ՀՀ-ին «օկուպանտ» կոչելով․ ՌԴ-ն ընդունեց ռազմական ուժով հարց լուծելը․Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայով է հիմնավորում, թե ինչու ՀԱՊԿ երկրները չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան, մի բան, որ պահանջում էր Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի երևանյան ժողովի ժամանակ։ Ըստ Լավրովի տրամաբանության ի՞նչ է ստացվում՝ ՀՀ-ի տարածքների զավթումը Ադրբեջանի կողմից ճիշտ է և դատապարտելի չէ, քանի որ ժամանակին էլ Հայաստա՞նն էր «օկուպացրել» Ադրբեջանի տարածքները։ Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ Լավրովը մի քանի խնդիր է փորձում լուծել այսպիսով․

«Սա ադրբեջանամետ առաջին ձևակերպումը չէ, որ Սերգեյ Լավրովը հրապարակայնորեն օգտագործում է։ Նախկինում էլ անընդհատ կրկնում էր «հետկոնֆլիկտային իրավիճակ» ասվածը։ Այստեղ խնդրահարույցն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ՌԴ-ն, բացի մեր դաշնակիցը լինելուց, տասնամյակներով նշել է երեք սկզբունք՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, հիմա ինքը փաստացի ընդունում է ռազմական ճանապարհով հարցեր լուծելու մեթոդը։ Սա լուրջ խնդիր է։ Մյուս խնդիրը, որ փորձում է լուծել Լավրովը, թաքցնելն է ՌԴ-ի բանակցային բացթողումները։ Ինքը մեղադրում է ՀՀ նախկին իշխանություններին, որ լուծման չէին գնում, բայց հայտնի է, որ ՀՀ-ն Կազանում գնում էր լուծման, բայց Ալիևն է ձախողել, և նախկինում ռուսական կողմը բաց խոսում էր սրա մասին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյան։ Ըստ նրա՝ գործ ունենք Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի համընկնման հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան