«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քննված քրգործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

2018թ. ապրիլի 21-ին Արտաշատ քաղաքի ճանապարհին կատարվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով տեսանկարահանում կատարելու ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ընունվել վարույթ, Արուս Հակոբյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարչական այլ միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին ժամը 15-ի սահմաններում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը գտնվել է Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում և որպես լրագրող լուսաբանել է տեղի ունեցող իրադարձությունները: Երբ նա մոտեցել է այդ
տարածքում գտնվող քաղաքացի Ա. Ղ.-ին, վերջինս, չցանկանալով որպեսզի իրեն նկարահանեն, ձեռքով հարվածել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի տեսախցիկին, այնուհետև ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին՝ նրան պատճառել ֆիզիկական ցավ, ինչով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ապրիլի 30-ին կատարած հանցագորության համար Ա.Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ զղջում է կատարվածի համար:Մայիսի 24-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացություն և գործի հետ միասն ուղարկվել Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տուժող Ա. Հակոբյանը դիմում է ներկայացրել դատարան որ Ա. Ղ.-ի նկամամբ բողոք, պահանջ չունի: Լրագրողը և նրա ներկայացուցիչը չեն առարկել դատական քնության արագացված կարգ կիրառելու դեմ: Արդյունքում դատարանի կողմից քրեական գործն ընդունվել է վարույթ և կիրառվել դատական քննության արագացված կարգ:

Հունիսի 12-ին դատարանի դատավճռով Ա. Ղ.-ն դատապարտվել է տուգանքի` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նավազագույն աշխատավարձի  երկուհարյուր հիսունհազարապատկի` 250.000 ՀՀ դրամի չափով: