Էրդողանը առաջիկա ընտրությունները համարում է բեկումնային ու ամբողջովին կենտրոնացած է դրանց վրա․ Hurriyet

Լուրեր

06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
Բոլորը

Թուրքական Hurriyet պարբերականի իշխանական շրջանակներին մերձավոր սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հրապարակում է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի TRT հեռուստալիքին տված հարցազրույցի վերաբերյալ, որին մասնակցել է նաև ինքը։ Նա ներկայացրել է  զրույցից չհրապարակված կողմն ու իր տպավորությունները։

Մասնավորապես, Սելվին նշում է, որ Էրդողանը կենտրոնացած է առաջիկա ընտրությունների վրա։

«Նա ամբողջությամբ կենտրոնացած է ընտրությունների վրա։ Նա մայիսի 14-ը համարում է Թուրքիայի ապագա տեսլականի բեկումնային կետ: Թուրքիան կա՛մ կասի՝ լավ, կա՛մ կշարունակի։ Դրա համար նա այդքան շատ է աշխատում»,- գրում է Սելվին՝ նշելով, որ ընդդիմությունը իր թեկնածուին դեռ չի որոշել, սակայն Էրդողանը արդեն այցելել է 66 նահանգ ու հանդիպումներ անցկացրել երիտասարդների ու կանանց հետ։

Ըստ Սելվիի՝ «ժամանակն է սովորել ընտրություններում հաղթելու Էրդողանի արվեստը»:

«Էրդողանը ցանկանում է իր առաջնորդությունը պահպանել՝ հաղթելով 2023թ-ի ընտրություններում։ Ես տեսա Էրդողանին բարձր տրամադրությամբ, ասես հաղթել էր ընտրություններում»,- գրում է սյունակագիրը։

Հավելենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, անցկացվելու են մայիսի 14-ին, ինչպես հայտարարել էր Էրդողանը։

 

Էմմա Չոբանյան