ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային F-16-ի վաճառքը կապում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամության հավանություն տալուց

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսը չի կարող աջակցել Թուրքիային 20 մլրդ  դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին, քանի դեռ Անկարան չի վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորների երկկուսակցական խումբը։

Նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում 29 դեմոկրատ և հանրապետական սենատորներն ասում են, որ երկու սկանդինավյան երկրներ «լիարժեք և բարեխիղճ ջանքեր են գործադրում»  Թուրքիայի խնդրած պայմանները բավարարելու համար, թեև Անկարան ասում է, որ Շվեդիան պետք է ավելին անի:

Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսը բացահայտորեն և ուղղակիորեն Թուրքիային F-16-ի վաճառքը կապում է երկու սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի հետ: Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է կործանիչների վաճառքին թեև, այժմ նշում են, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացումը կհեշտացնի վաճառքի գործընթացը:

Հավելենք, որ Թուրքիան շարունակում է չվավերացնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամության հայտերը ՝պարերաբար տարբեր պահանջներ առաջ քաշելով։Թուրքիան 2021 թվականի հոկտեմբերին դիմել է ԱՄՆ-ին  Lockheed Martin  ընկերության 40 F-16 կործանիչ և իր կործանիչների համար մոտ 80 արդիականացման սարքեր ձեռք բերելու նպատակով։

Էմմա Չոբանյան