Լավրովը մեղադրում է ՀՀ-ին՝ սպառնալիք է սա․ռուս-ադրբեջանական ճնշումներ կլինեն՝ ԵՄ-ի դիտորդների չգալու դեպքում․ Գարեգին Միսկարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

 

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի հետ։

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի դադարում Հայաստանին հիշեցնել, որ ՀԱՊԿ դիտորդները կարող են անհապաղ՝ մեկ-երկու օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, և չի դադարում հիշեցնել, որ Հաաստանն է նախապատվություն տվել ԵՄ դիտորդներին։ Ձեր կարծիքով՝ ինչու ոչ ՀԱՊԿ դիտորդներին, այլ ԵՄ դիտորդներին․ արդյոք ՀՀ իշխանությունը չի՞ սխալվում՝ նախապատվությունը չտալով դաշնակցին։

-ՀԱՊԿ-ը, ինչպես որ եղել է բուտաֆորիա, այդպես էլ շարունակում է մնալ և սպասարկում է բացառապես ՌԴ շահերը։ Եթե ԵՄ դիտորդները չլինեին, վստահաբար Լավրովն այդ հայտարարությունը չէր անելու և ՀԱՊԿ դիտորդներն էլ չէին գալու, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ ճնշումները շարունակվելու էին։ Այնպես որ Լավրովի ասածը մեզ համար, այսպես ասած, հիմք չէ։ Կարծում եմ՝ մեր իշխանություններն այս հարցում ճիշտ քաղաքականություն են որդեգրել։ Ամեն կերպ պետք է հեռու մնալ բոլոր այն նախաձեռնություններից, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ և փորձել համագործակցության եզրեր գտնել այն կառույցների հետ, որոնք ժողովրդավարական աշխարհն են ներկաացնում։

-Բայց նրանք մեր դաշնակիցներն են․․․

-Նրանք մեր դաշնակիցը չեն․․․ Հիշում եք, հայտարարություն կար, և Հայաստանը պնդում էր, որ պետք է այդ փաստաթղթի մեջ գնահատական տրվեր Ադրբեջանի ագրեսիային, սակայն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ անդամ մյուս, այսպես կոչված, դաշնակիցները հրաժարվեցին, որովհետև նրանց տնտեսական ու քաղաքական շահերն Ադրբեջանի հետ ավելի շատ են կապված, քան Հայաստանի հետ։ Հայաստանը Ռուսաստանի համար զուտ մանրադրամ է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու կամ Թուրքիայի հետ բանակցություններում բարենպաստ դիրք գրավելու համար։

-Լավրովն այսօր իր հարցազրույցում նշեց․ «Նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները»։ Ինչո՞ւ է Լավրովը կրկնում Ադրբեջանի թեզերը։

-Ակնհայտ է, որ ՀՀ նկատմամբ վարած քաղաքականության մեջ Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական շահերը համընկնում են․․․ Պուտինը և Ալիևը փորձում են ՀՀ-ին կոտրել, իրենց ուզած պայմանները թելադրել և ծնկի բերելով՝ կորզել առավելագույնը՝ օրինակ՝ Լաչինի միջանցքը, Սյունիքը․․․ Լավրովը մեղադրում է ՀՀ-ին՝ սա ուղիղ սպառնալիք է։

-․․․ՌԴ-ն գուժում է, որ ԵՄ դիտորդներ գալու դեպքում բախում կլինի տարածաշրջանում և իրավիճակի սրացում․․․
-Դրանք ուղիղ սպառնալիքներ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան