Ավինյանն ու Միլսը քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ»-ի նոր համաձայնագրի հարցը

Լուրեր

10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հունիսի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: Ամերիկացի դիվանագետը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:

Փոխվարչապետի գրասենյակի տեղեկացմամբ՝ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին, եւ որ գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային եւ դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային եւ ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ դեսպանը կարեւորել է նաեւ Լիդիան-Արմենիա ընկերության՝ որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի գործունեության շարունակականությունը: Փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր կառավարությունն անաչառ ուսումնասիրություններ է կատարելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային եւ պետական ստանդարտներին, եւ որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձեւաչափով: