Անշարժ գույքի գները Հայաստանում զգալիորեն աճել են. Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 2-ի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ 

Քննարկման առարկան որոշակի դեպքերում անշարժ գույքի օտարման գործարքների հարկման ավելացված արժեքի հարկով և շահութահարկով բազաների նվազագույն կանոնների որոշման կիրառությունն է, ավելի հստակ` կիրառության բացառությունների սահմանումը: Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց անցած գրավի առարկաներ, դրանք օտարեն և ԱԱՀ-ի ու շահութահարկի գծով հարկային պարտավորությունները կատարեն օտարման փաստացի գնից ելնելով և ոչ թե շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսից ելնելով, որն ընդունված կանոնն է: 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ֆիզիկական անձանց դեպքում ինչպիսի կարգավորումներ են նախատեսվում: Արման Պողոսյանի խոսքով՝ ֆիզիկական անձանց դեպքում առկա է ազատական ու համապարփակ կարգավորում. ֆիզիկական անձանց արժեթղթերից ստացվող եկամուտներն առհասարակ ազատված են եկամտային հարկից: 

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ վերջին մեկ տարում անշարժ գույքի շուկայում տեղի են ունեցել նկատելի փոփոխություններ և գնային աճ: 

Պատգամավորները մտահոգություն են հայտնել բանկերում գրավադրված անշարժ գույքերի կադաստրային արժեքների վերաբերյալ: 

Օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց մինչև երկամսյա ժամկետով` հարցերի ժամանակավոր կամ մասնակի լուծման ճիշտ տարբերակներ գտնելու նպատակով:

 Մանրամասները՝ տեսանյութում։