Շատ տխուր կլինի, եթե Քրիստիննե Գրիգորյանը համաձայնվի այն պաշտոնին, որի մասին լուրեր կան․ Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարդու իրավունքներով զբաղվելը պաշտոն չէ, այլ աշխարհայացք։ ՄԻՊ ինստիտուցիոնալ կարգավիճակը կարևորագույններից է։ ՄԻՊ-ն ունի ինստիտուցիոնալ առումով մեծ հնարավորություններ՝ ազդեցության և փոփոխությունների առումով, ի տարբերություն ՀԿ-ների կամ իրավապաշտպանների հնարավորությունների։ «ՄԻՊ ինստիտուտը հեղինակազրկվում է. ինչո՞ւ գրավիչ չէ լինել մարդու իրավունքների պաշտպան» թեմայով քննարկման ժամանակ  այս  կարծիքը հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, իրավապաշտպան, Նինա Կարապետյանցը։

Անդրադառնալով օրերս հրաժարական տված ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի գործունեությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում ՄԻՊ-ից որևէ հարցի պատասխան ակնկալելիս հապաղում չի եղել, համագործակության թերացում չի նկատվել։

«Բայց պտտվում են ասեկոսեներ, որ նրան այլ պաշտոնում նշանակվելու առաջարկ է եղել, և հանուն դրա է նա հրաժարվել ՄԻՊ-ի ստատուսից, եթե դա ճիշտ է, ապա տարակուսանք է առաջանում՝ արդյոք Քրիստինե Գրիգորյանը հասկանում էր, թե ինչ մեծագույն հնարավորություն էր իրեն տրված և ինչպիսի պատասխանատվություն էր դրվել իր վրա։ Շատ տխուր կլինի, եթե Քրիստիննե Գրիգորյանը համաձայնվի։

Առհասարակ մեր երկրում պաշտոնյաները չեն գիտակցում իրենց պատասխանատվության աստիճանը․ սա խնդիր է»,- նշեց Կարապետյանցը։

Նշենք, որ մամուլում շրջանառվող չճշտված լուրերի համաձայն՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին առաջադրվելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։