Քրիստիննե Գրիգորյանը 1 տարվա ընթացքում ավելի շատ ոլորտներում աշխատեց, քան նախկինները․ իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իրավապաշտպան գործունեությունը ոչ թե աշխատանք է, այլ պայքար, դիրքորոշում կյանքի նկատմամբ․ ՀՀ-ում ամենադժվարը հենց ՄԻՊ ինտստիտուտի գործունեությունն է, որովհետև ՄԻՊ-ը յուրաքանչյուր խոցելի վիճակում գտնվող քաղաքացու համար դուրս է գալիս համակարգի դեմ։ «ՄԻՊ ինստիտուտը հեղինակազրկվում է. ինչո՞ւ գրավիչ չէ լինել մարդու իրավունքների պաշտպան» թեմայով քննարկման ընթացքում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Մենք ունեցել ենք ՄԻՊ-եր, որոնք նշանակվել են իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժերի կողմից, եղել են նրանց լավագույն կադրերը, բայց հետո դարձել են նրանց թշնամին, քանի որ ՄԻՊ ինստիտուտը ՄԻՊ-ին ստիպում է դառնալ համակարգի համար բավականին վտանգավոր, և իշխանություն – ՄԻՊ համակարգերը հաճախ «փոխհրաձգության» մեջ են գտնվում»,- նշեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանն անդրադառնալով օրերս հրաժարական տված ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի գործունեությանը, նշեց․ «Գրիգորյանը մեկ տարվա ընթացքում կարողացել է լավ համագործակցություն հաստատել շատ ոլորտներում, անգամ այնպիսի խոցելի խմբերի հետ, որոնց խնդիրների մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել Հայաստանում, նա ընդառաջ է գնացել, հանդիպել այդ խմբերի հետ․ այն, ինչ նախկին ՄԻՊ-երը չեն արել երբեք»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ՄԻՊ պատմուճանը կրելը շատ դժվար է, և այն ՄԻՊ-ը, որ պետք է գա հետո, այս օրինակը պետք է հաշվի առնի։

Մանրամասները՝ տեսանյութում։