Ուրեմն՝ Փաշինյանը Մարտի 1-ին հրահրել է զանգվածային անկարգություններ․ Մացոյին բարձր պաշտոն տալը դա է նշանակում․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Դատաիրավական համակարգում վեթինգի խոստում տված Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ԲԴԽ-ի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հանրահայտ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ Factor TV-ի հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանին հարց ուղղեցինք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով ի դեպ, վերջերս ասաց զղջացել է իր սխալների համար, նշանակելը բարձր պաշտոնում, փաստո՞ւմ է, որ դատաիրավական համակարգի վեթինգը հաջողությամբ գործի մեջ է և ի՞նչ միտում կա այստեղ։ Ըստ ՀԱԿ անդամի՝ Մնացական Մարտիրոսյանին այս պաշտոնի նշանակելը նշանակում է՝ Մարտի 1-ի գործերով ապօրինի վճիռները համարել լեգիտիմ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը․

«Փաստորեն՝ ավելի քան 20-ամյա իմ իրավաբանական պրակտիկայում չեմ իմացել, որ հանցագործություն կատարած մարդը կարող է զղջալ և ազատվել պատժից։ Ես ուրեմն պետք է գամ այն հետևության, որ Նիկոլ Փաշինյանը հավանաբար, իսկապես, Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ հրահրել էր։ Ես պրովոկացիա եմ անում։ Ինձ որևէ մեկը չի կարող հետ համոզել այն համոզմունքից, որ 2008 թվականին քաղաքական իշխանությունը կրակել է սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքում էին ընտրությունների կեղծիքի դեմ»,- ասաց ՀԱԿ անդամը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան