«Վարկ կվերցնեմ, խախտումները կվերացնեմ». «Մալաթիա» տոնավաճառը փակվեց․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Մալաթիա» տոնավաճառի դռներն այսօրվանից անորոշ ժամանակով փակ կլինեն․ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է հաստատության աշխատանքը՝ մինչև կվերացվեն հայտնաբերված խախտումները։ Շուրջ 600 տաղավար ունեցող տոնավաճառի աշխատակիցներն առավոտից բողոքի էին դուրս եկել․ նրանք հարցնում են՝ ինչպես են գումար վաստակելու և ընտանիք պահելու։

Երեկ երեկոյան տեսչական մարմնի աշխատակիցները կրկին տոնավաճառում էին՝ տեսնելու, թե դեռևս 2021-ի հուլիսին արձանագրված խախտումների ո՞ր մասն է վերացրել տնօրինությունը։ Տեսչականի մասնագետների գնահատմամբ՝ հրդեհասպառնալից խախտումները դեռ վերացված չեն։ Այսօր տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնեց, որ մի քանի աշխատակցի հետ գնում են տեսչական մարմին՝ քննարկելու, թե ինչպես կարող են լուծել խնդիրը՝ առանց տոնավաճառի աշխատանքը դադարեցնելու։

Հանդիպման ընթացքում տոնավաճառի տնօրենն ու աշխատակիցները կարողացել են համաձայնության եզրեր գտնել տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ։ Պայմանավորվել են, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է ինտենսիվ կերպով վերացնի արձանագրված այն խնդիրները, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։ Այս աշխատանքներն իրականացնելուց հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

«Տնօրինության առջև պահանջ դրվեց, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացնի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք, թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից»,- ասաց տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ հրդեհասպառնալից առաջնային խախտումները հնարավոր կլինի վերացնել  3 օրվա ընթացքում։ Մյուս՝ ոչ առանցքային խախտումները, որոնք վերացնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ, հնարավոր կլինի շտկել տոնավաճառի գործունեությանը զուգահեռ, եթե, իհարկե, ամբողջությամբ վերացվեն հիմնական խախատումները։ Տոնավաճառի տնօրենը պիտի նախագիծ-նախահաշիվ կազմի՝ հասկանա ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը, ի վիճակի՞ է վերացնել դրանք, շահե՞կան է, թե՞ ոչ․

«Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի դիրքորոշումը հստակ է՝ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»,- նշեց ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի խոսնակը։

Այս պահին տեսչականի արձանագրած 17 խախտումներից տոնավաճառի տնօրինությունը 10-ը վերացրել է, 7 խախտում է մնացել, բայց դրանցից երկուսը Սամվել Ավետիսյանը խախտում չի համարում․

«Մեր շինությունները 90-ականներին են կառուցվել և չեն ասել, որ մեկը մյուսից 8 մետր հեռավորության վրա պիտի լինի, սակայն հիմա այդպես են պահանջում»,- ընդգծեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը։

Մյուս խախտումը վերաբերում է տանիքների նյութերին, որոնք ևս հրդեհավտանգ են, դյուրավառ։ Այսինքն՝ բացի շենքերի միջև առնվազն 8 մետր հեռավորություն ապահովելուց, պիտի փոխվեն նաև տանիքները։  Այդ ամենը երկար ժամանակ է պահանջում և հեշտ չէ՝ ընդգծում է տոնավաճառի տնօրենը։

Ավելի վաղ Ավետիսյանն ասել էր, որ այդ խախտումները վերացնելու համար նաև մեծ ֆինասական միջոցներ են հարկավոր, որոնք չունեն․ 1,5 տարվա ընթացքում դրանք չվերացնելուց հետո դրա հետևանքով տոնավաճառի փակման վտա՞նգը պիտի ստիպեն վերացնել խախտումներ, հիմա ինչպես է հնարավոր՝ հարցրինք տնօրեին․ «Հիմա, հնարավոր է՝ վարկ կվերցնեմ և հանուն աշխատողներիս կվերացնեմ խախտումները»,- ասաց Ավետիսյանը։

Նա հերքեց լուրերը, թե տոնավաճառի տարածքում բազմաբնակարան շենքեր կամ մոլ է կառուցվելու։

Տեսչական մարմինն առաջիկայում կհայտնի այլ խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքը կասեցնելու մասին։ Վերահաստատում են՝ կոմպրոմիս չի լինելու՝ անկախ այն հանգամանքից, թե ում է պատկանում տվյալ առևտրի կենտրոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան