Գործադուլի ինստիտուտը չպետք է այնքան բարդացվի, որ աշխատողները զրկվեն իրենց իրավունքներից

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ընթանում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

Կոլեկտիվ վեճերի և գործադուլների հետ կապված իրավակարգավորումների պարզեցման և հստակեցման անհաժեշտություն կա։ Այս մասին աշխատաժողովի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Տիրուհի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ կոլեկտիվ վեճերի ինստիտուտը ՀՀ-ում զարգացած չէ․ կոլեկտիվ վեճ հասկացությունը շատ քիչ է դիտարկվում։

Վարդանյանի դիտարկմամբ՝ գործող օրենսդրությամբ գործադուլ հայտարարելու ինստիտուտը բավականին բարդ ու խրթին է, այսինքն՝ սահմանված է, որ պետք է քվեարկություն կազմակերպել, արհմիությունների մասնակցությունը պարտադիր է և այլն։

«Պետք է փաստենք, որ օրինական գործադուլներ ՀՀ-ում գրեթե չկան․ մարդիկ գործադուլ հայտարարում են զուտ այն դեպքում, երբ համաձայն չեն լինում գործատուի կողմից թելադրվող այս կամ այն պայմանին։

Մի կողմից՝ գործադուլը չպետք է ունենա կամայական բնույթ, մյուս կողմից՝ չպետք է գործադուլի ինստիտուտը այնքան բարդացվի, որ աշխատողները զրկվեն իրենց իրավունքներից»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։