Համավարակը ցույց տվեց, որ չունենք առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ․ Էլեն Մանասերյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեկնարկել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

Մեր նպատակն է ունենալ արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատանքային հարաբերություններ ունեցող հասարակություն։ Աշխատաժողովի ժամանակ այս մասին նշեց  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը»։

Նրա դիտարկմամբ՝ Աշխատանքային օրենսգիրքը պետք է նպաստի, որ հաստատվեն կայուն աշխատանքային հարաբերություներ․ «Աշխատողը պետք է իմանա, որ ինքը կախված չէ գործատուից, այլ կախած է մասնագիտական որակներից ու հմտություններից, և վստահ պետք է լինի, որ անհարկի չի ազատվի աշխատանքից։ Գործատուն էլ պետք է համոզված լինի, որ ում ընդունել է աշխատանքի, կկատարի իր աշխատանքային պարտավորությունները»։

Մանասերյանը կարևորեց առողջ և անվտանգ աշխատանքային իրավունքի իրացումը՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակը լակմուսի թղթի նման ցույց տվեց, որ շատ անպաշտպան ենք այդ ոլորտում․ «Չունենք առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, ինչը ևս հիմնարար իրավունք է աշխատողի համար, քանի որ եթե չունենք արժանապատիվ, կայուն աշխատանք, դրանից տուժում է նաև կյանքի որակը, կյանքի իրավունքը»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի դիտարկմամբ՝ միջազգային փորձը ցույց է տվել, որ ճգնաժամերից դուրս գալու լավագույն մոդելը սոցիալական գործընկերությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։։