Կանայք դուրս են մղվում աշխատանքից ենթակառուցվածքների բացակայության պատճառով․ Գագիկ Մակարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.02.2023 | 15:34Ընթանում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:
«Ամենամեծ խնդիրը ինստիտուցիոնալ հիշողության խզումն է հատկապես պետական համակարգում․ փոխվում են կառավարություններ, փոփոխվում են նախարարներ և այլ պաշտոնյաներ, որոնք հիշողության մեջ չունեն եռակողմ սոցիալական գործընկերության մոդելը, երկխոսությունը կամ ընդհանրապես բիզնեսի հետ համագործակցությունը։
Գործատուների միությունը հաճախ ստիպված է լինում նորանշանակ պաշտոնյաներին նորից հշեցնելու այդ մասին և գործընկերությունը զրոյից սկսելու, ինչը ազդում է աշխատանքի դինամիկայի վրա»,- այս մասին աշխատաժողի ընթացքում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա դիտարկմամբ՝ կարևոր խնդիր է նաև այն, որ սոցիալական գործընկերության վերաբերյալ կառավարությունը հաճախ պատվրակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և հետամուտ չի լինում՝ տեսնելու, թե արդյոք նախարարությունը լիարժեք է կատարում այդ գործառույթը․ «Ես կասեի՝ ոչ»։
Մակարյանը հավելեց, որ Գործատուների հանրապետական միության կանոնադրության, առաքելության և նպատակների շարքում ներառված են կետեր, որոնք վերաբերում են կանանց և տղամարդկանց աշխատանքային իրավունքներին, հաշմանդամների ինտեգրմանը, ՓՄՁ ների զարգացմանը և այլն։
Գործատուների հանրապետական միության նախագահի կարծիքով՝ կանայք դուրս են մղվում աշխատանքից ենթակառուցվածքների բացակայության պատճառով։
Մանրամասները տեսանյութում։