Իրանի և Ադրբեջանի բախումը՝ Հայաստանի շուրջ ու դրանից դուրս․ Al Monitor-ի անդրադարձը

Լուրեր

25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
25.11.2024 | 19:14
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
25.11.2024 | 19:00
Միջուկային պատերազմի կարող է վերածվել ՌԴ-ԱՄՆ հակադրությունը․ ՀՀ-ն վտանգվում է՝ երկուսին էլ ժպտալով․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանը հաղթական դուրս եկավ 2020 թվականի պատերազմից ՝ հետ վերցնելով ԽՍՀՄ-ի կազմաքանդման արդյունքում բռնկված հակամարտության արդյունքում Հայաստանի կողմից օկուպացված իր ողջ տարածքը՝ կրճատելով Իրանի փաստացի սահմանը Հայաստանի հետ: Ադրբեջանը զբաղեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի մոտ մեկ երրորդը։ Այժմ Ադրբեջանը վերահսկում է նաև մոտ 200 քառակուսի կիլոմետր (124 քառակուսի մղոն) ՀՀ ինքնիշխան տարածքը: Սակայն նոր մկանուտ Բաքվի համար սա կարծես թե բավարար չէ», գրում է Al Monitor-ը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով Կովկասում իրավիճակին։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը․

«Ավելի խորը մտահոգությունն այն է, որ օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայով և Իրանում ներքին անկարգություններից՝ Ալիևը կգնա ավելի մեծ մրցանակի՝ ցամաքային և երկաթուղային միջանցքի, որը Ադրբեջանին Հայաստանի հարավային Սյունիքի մարզով կկապի իր ամենամեծ անկլավի՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ: Այն կբաժանի Իրանը Հայաստանից՝ նրա միակ քրիստոնյա հարևանից և դեպի արևմտյան շուկաներ կենսական ելքից: Հայաստանն իր հերթին փաստացիորեն կզրկվի իր ամենաբարեկամ հարևան Իրանի կողմից հնարավոր ռազմական աջակցությունից:

Զանգեզուրի միջանցքը «աշխարհաքաղաքական աղետ կլինի Իրանի համար», – ասում է Համիդռեզա Ազիզին՝ Բեռլինում տեղակայված SWP վերլուծական կենտրոնի իրանցի անդամը:

«Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանը ավելի լայնածաված ագրեսիայի էր պատրաստվում, երբ անցյալ տարվա սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կանխել այդ իրավիճակի հետագա վատացումը։ Իրանը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է։ Իրանի հետ սահմանը ՀՀ-ի համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այդ պատճառով էլ Իրանն ու Վրաստանը բացում են մեր դարպասները դեպի արտաքին աշխարհ»,- լրատվամիջոցի հետ զրւյցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Մինչ օրս Ադրբեջանը զայրույթով մերժել է միջազգային գործողությունների մասին Հայաստանի խնդրանքները՝ որպես քարոզչություն՝ ասելով, որ Կարմիր Խաչը և ռուս խաղաղապահները երաշխավորում են սննդի և դեղորայքի հոսքը Լեռնային Ղարաբաղ։

Հունվարի 23-ին ԵՄ-ն հայտարարել է, որ ստեղծում է Միասնական անվտանգության և պաշտպանական քաղաքականության առաքելություն Հայաստանում: Մոտ 100 քաղաքացիական դիտորդներ պետք է տեղակայվեն՝ ապահովելու ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի գծերի պահպանումը։

Բայց նրանց մանդատը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի համար անհրաժեշտ կլինի Ադրբեջանի համաձայնությունը։ Իսկ դա քիչ հավանական է, որ առաջիկայում կլինի: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԵՄ-ի քայլը, այն որակելով որպես Միացյալ Նահանգների հետ համատեղ ջանքեր՝ «ամեն գնով տարածաշրջան ոտք դնելու համար»:

Քննադատներն ասում են, որ ԵՄ-ն ձգտում է ուղղումներ կատարել հուլիսին Ադրբեջանի հետ ստորագրած գազային գործարքից հետո, որով Ադրբեջանից  գազի ներմուծումը կրկնապատկվել է, որպեսզի փոխհատուցվի Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցների արդյունքում ռուսական գազի կորուստը: Իսկ գործարքը միայն ավելի համարձակ է դարձնում Բաքվին:
Իրանը միշտ հրաժարվել է իր ետնաբակում ավելի շատ օտարերկրյա խաղացողների ներկայությունից: Այնուամենայնիվ, Ազիզին պնդում է, որ «Եվրոպացիներն այնտեղ գտնվելով կարող են հավասարակշռել Ադրբեջանին, և դա համահունչ է Իրանի շահերին», թեև Իսլամական Հանրապետության և ԵՄ-ի միջև հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում:

Ալիևը չի թաքցնում, որ նախագծում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ այն անվանելով «պատմական անհրաժեշտություն» և բազմիցս պնդելով, որ այն «միանշանակ բացվելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը ուզում է դա, թե ոչ»։ Իրանը սահմանները փոխելու ցանկացած փորձ անվանել է «կարմիր գիծ»:

Լարվածությունը շիա մեծամասնությամբ երկու հարևանների միջև սրվում է նաև Հայաստանից դուրս. հունվարի 27-ին զինված անձը ներխուժել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շենք, ինչի հետևանքով սպանվել է առաքելության անվտանգության ղեկավարը , իսկ երկու պահակներ վիրավորվել են:

«Մենք պահանջում ենք հետաքննել այս ահաբեկչությունը և պատժել ահաբեկիչներին»,- ասվում է Ալիևի հայտարարության մեջ։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հարձակվողը, որն իրանցի է, քաղաքական դրդապատճառներ չի ունեցել, և դա «ընտանեկան գործ է»: Բայց Ադրբեջանին այս պատասխանը չի գոհացնում. Բաքուն հայտարարել է, որ փակում է իր առաքելությունը և դուրս է բերում իր ողջ դիվանագիտական անձնակազմը Թեհրանից՝ սպասելով մանրակրկիտ հետաքննության արդյունքներին։

Ադրբեջանական որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Իրանն է կազմակերպել հարձակումը` պատժելու Բաքվին երեք տասնամյակ անց այս ամիս իր առաջին դեսպանին Իսրայել ուղարկելու համար: Մինչ այժմ Բաքուն զերծ էր մնում այս քայլից, որպեսզի պահպանի արաբական երկրների աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, բացատրում է Միջազգային ճգնաժամային խմբի հարավկովկասյան վերլուծաբան Զաուր Շիրիևը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի և հրեական պետության միջև կապերը ծաղկում են:

Իսրայելացի զինորականների ներկայության մասին լուրերը դեռ վաղուց էին պտտվում, սակայն դա ապացուցել հնարավոր չի եղել։ Սակայն լավ հայտնի է, որ Ադրբեջանը, որն Իսրայելին խոշոր նավթ մատակարորղ է, մեծ քանակությամբ զենք է գնել հրեական պետությունից։ Բաց աղբյուրներում առկա տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականի պատերազմի ողջ ընթացքւմ բեռնատար ինքնաթիռները զենք են մատակարարել Ադրբեջանին։ Գաղտնիք չէ նաև այն, որ Իսրայելն արդեն վաղուց է Ադրբեջանն օգտագործում Իրանին հետևելու համար։

Բաքվին իր կողմը քաշելու ձգտմամբ՝ Իրանը 2020 թվականի պատերազմի սկզբում գոնե հռետորաբանորեն աջակցեց Ադրբեջանին՝ հաշվի չառնելով, թե որքան հեռու Ռուսաստանը թույլ կտա նրան առաջ շարժվել: Նմանատիպ սխալ հաշվարկով էլ Հայաստանը 2020 թվականին որոշեց բացել իր առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվում միայն այն բանի համար, որ Իսրայելը չներգրավվի Ադրբեջանի հետ։

Այսօր Ադրբեջանի անվտանգության ուժերը ներխուժել են Բաքվի մի քանի լրատվամիջոցներ, որոնք մեղադրվում են Թեհրանից աշխատավարձ ստանալու մեջ: «Իրանական լրտեսական ցանցի» մաս կազմող յոթ մարդ ձերբակալվել է։
2021 թվականից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, վերջինը՝ հոկտեմբերին՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Վերջինը՝ «Հզոր Իրանը», ներառում էր պոնտոնային կամուրջների տեղադրումը և երկու երկրները բաժանող Արաքս գետի հատումը»:

Տաթև Ֆռանգյան