Ալիևը մեղադրել է Թեհրանին դեսպանատան վրա հարձակումը կանխելու միջոցներ չձեռնարկելու համար

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով քննարկում է ունեցել Թուրքիայի ազգային կրթության նախարար Մահմութ Օզերի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մի խումբ պատգամավորների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը խոսել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից։ Նա մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ նշելով, որ «չնայած այն հանգամանքին, որ այդ անձի կողմից  դեսպանատան շենքում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքը երկար է տևել, Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից լուրջ միջոցներ չեն ձեռնարկվել»։

Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել էր, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան