Կյանքը շրջափակման մեջ․ Osservatoria Balcani e Caucaso-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացրել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, այս իրավիճակն արդեն շարունակվում է գրեթե երկու ամիս։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ այսպես կոչված, Լաչինի միջանցքը, փաստացի փակվել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի ցուցարարների կողմից, ովքեր իրենց բնապահպաններ են անվանում։
Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչների վրա հումանիտար ճգնաժամի ազդեցությունն այժմ ակնհայտ է և շարունակաբար վատանում է՝ մանկական սննդի և առաջին անհրաժեշտության դեղերի պակաս, դատարկ խանութներ, բանջարեղենի և մրգերի լիակատար բացակայություն, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման պարբերական կրճատումներ, գրում է Osservatoria Balcanie caucaso-ն։
Հոդվածում պատմվում է, որ Ադրբեջանցի ցուցարարները ճանապարհը փակել են բնապահպանական պահանջներից ելնելով, սակայն իրականում նրանք հեռակառավարվում են Բաքվից, և նրանց խնդրանքները լիովին քաղաքական ենթատեքստ ունեն, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետ ստեղծելու պահանջը, Ադրբեջանի պետական մարմինների ներկայացուցիչներ Լեռնային Ղարաբաղում նշանակելը և այլն։

«Ապրանք չկա, ոչինչ չկա։ Գիտե՞ք թե քանի խանութ եմ գնացել մի կտոր պանիր գտնելու համար։ Թոռնիկս հիվանդ է, պանիր է խնդրել, նա տանը հիվանդ պառկած է։ Էլ չասեմ մրգի ու քաղցրավենիքի մասին։ Դժվար է սննդամթերք գտնելը, ի՞նչ ենք անելու»,- պատմել է Ստեփանակերտի բնակիչ Գայանե Պողոսյանը։

Մթերային խանութի աշխատակից Տոնյա Մուրադյանը հաստատում է, որ հունվարի սկզբից խանութում գրեթե մթերք չի մնացել, միայն հյութեր ու ալկոհոլային խմիչքներ են։ Ստեփանակերտում Սուրբ Ծննդյան տոներից հետո փակ խանութների թիվն ավելացել է, թեև շատերն արդեն փակվել էին 2022 թվականի վերջին։ Նույնիսկ դեղատուն մտնողներն են հաճախ ձեռնունայն դուրս գալիս։

«Ջերմիջեցնող միջոցների, տակդիրների, մանկական սննդի, հակաբիոտիկների, ցավազրկողների պակաս կա, չգիտենք՝ ինչքան ժամանակով ճանապարհը փակ կլինի»,- ասում է Ստեփանակերտի դեղատներից մեկի աշխատակից Ալյոնա Ղուլյանը։

Հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել է 41 մանկապարտեզ և 56 նախադպրոցական խումբ։ 6828 երեխա այլևս չի կարող հաճախել մանկապարտեզ և նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ զրկված լինելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Հունվարի 18-ից Լեռնային Ղարաբաղի բոլոր 118 դպրոցները փակվել են ջեռուցման և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով՝  ավելի քան 20 000 երեխայի զրկելով կրթության իրավունքից։ Վերջին օրերին փայտի վառարաններ են բաժանվում, քանի որ ջեռուցումը դառնում է հերթական շատ լուրջ խնդիրը։

Տաթև Ֆռանգյան