Աշխատողը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն պայմանագիրը խզում էր․ Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ընթանում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

Աշխատանքային իրավունքների հետ կապված օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում։ Եթե, օրինակ, նախկինում աաշխատողը երբ որ հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն աշխատանքային պայմանագիրը խզում էր, ապա այժմ այդ դրույթը հանվել է։ Այս մասին աշխատաժողովի ժամանակ նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանին՝ իրավապաշտպանը հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Աշխատանքային օրենսգրքում և տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներից որոնք են ներառվել այդ փոփոխությունների նախագծում։

Փոխնախարարի խոսքով՝ Աշխատանքային օրենսգիրքն ուղղված է բոլորի համար հավասար խաղի կանոններ սահմանելուն և աշխատանքային հարաբերությունները հավասարակշռելուն։

Սարգսյանը հաստատեց, որ նախատեսված փոփոխություններով առաջարկվում է կենսաթոշակային տարիքի վերաբերյալ օրենսգրքի 113․11 հոդվածի ուժը կորցրած ճանաչել․ «Մեկ այլ հոդվածով կար սահմանափակում գործատուի համար, որ անժամկետ պայմանագիր չէր կարող կնքել կենսաթոշակային տարիքի աշխատակցի հետ և պարբերաբար պետք է գնահատումներ աներ, դա ավելորդ քաշքշուկ էր։ Եթե գործատուն ցանկանում է աշխատողին պահել, տարիքով պայմանավորված կամ այլ սահմանափակում անընդունելի ենք համարում․ այժմ ազատություն ենք տալիս գործատուին ու աշխատողին՝ համաձայնության գալ, եթե ցանկանում են աշխատել իրար հետ, կարող են աշխատել, ավելի շատ պետք է հաշվի առնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ոչ թե տարիքը»։

Փոխնախարարը հավելեց, որ օրենսդրական հստակեցումներ կան՝ կապված երեխաների աշխատանքային իրավունքների հետ՝ ընդգծելով, որ երեխան աշխատանք կարող է իրականացնել միայն կրթական գործընթացից դուրս, սահմանափակ ժամանակով և նախանշված ոլորտներում։

Մանրամասները՝ տեսանյութում։