Իրանի խորհրդարանում վստահեցրել են՝ ՊՆ օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն անպատասխան չի մնա

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իրանը թույլ չի տա, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն անպատասխան մնա, հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին, գրում է Mehr news-ը։

Կիրակի վաղ առավոտյան Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել երեք անօդաչու սարքերի հարձակումները Սպահան քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունների, որոնք պաշտոնապես չեն հաստատվել, հարձակման հետևում կանգնած է եղել Իսրայելը։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարան: Հաղորդվել է նաև Իրանի արևմուտքում գտնվող Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունի մասին, Համադան և Ռաշթ քաղաքներում ևս պայթյուններ են եղել:

Տաթև Ֆռանգյան