«Հաագայում ներկայացրած ականները Ադրբեջանը վերցրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ». փաստաբան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Հաագայում ներկայացրած ականները Ադրբեջանը վերցրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ»,- այս մասին այսօր Հաագայի դատարանում հայտարարեց իրավախորհրդատու է, միջազգային իրավունքի փորձագետ պրոֆեսոր Շոն Մըրֆին՝ պատասխանելով Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։

«Հայաստանը բացառապես իր ինքնիշխան տարածքում է ականներ տեղադրել միայն ինքնապաշտպանական նպատակներով։ Դա անհարժեշտ եղավ, քանի որ 2021թ․ մայիսին , 2021 թ․ նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հատեց Հայաստանի սահմանը, մտավ Հայաստան և բռնազավթեց Հայաստանի տարածքների որոշ մասը, և դրանք դեռևս մնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված։ 

Այդ հարձակումները և միջազգային հանրության կողմից դրանց դատապարտումը փաստաթղթերով հստակ արձանագրված են»,- նշեց Շոն Մըրֆին՝ հավելելով, որ ԵԽ-ն 2021-ի մայիսին ընդունեց բանաձև, որտեղ արձանագրվեց, որ Ադրբեջանի զորքերը մուտք են գործել Հայաստանի տարածք՝ այդ կերպ խախտելով ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը և միջազգային իրավունքի նորմերը։ 

«Նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Ադրբեջանի Զինված ուժերը մտել են Հայաստանի տարածք, նրանք պարտավոր են անմիջապես դուրս գալ։  Այսպիսի հայտարարությունների շարքը կարելի է շարունակել»,- նշեց միջազգային իրավունքի փորձագետը՝ ընդգծելով, որ այդ հարձակումների սկզբնական շրջանում Հայաստանն անհրաժեշտ էր համարել իր տարածքում ականներ տեղադրել՝ պաշտպանական նպատակներով»։ 

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում երեկ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից հայտարարել է, որ անհապաղ միջոցներ է ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։ 

Այսօր Արդարադատության միջազգային դատարանից Ադրբեջանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում պահանջել է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։ 

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հերքել է Բաքվի մեղադրանքները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։